Կոնվերս Բանկը կազմակերպել էր «Շախմատային երկխոսություն»

Կոնվերս Բանկը կազմակերպել էր «Շախմատային երկխոսություն»

PanARMENIAN.Net - Կոնվերս բանկը շարունակում է իր արդեն ավանդույթ դարձած «երկխոսությունների» շարքը:

Հերթական «Շախմատային երկխոսություևն» այս անգամ տեղի ունեցավ մարտի 10-ին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Քաջալերելով երիտասարդ սերնդի զարգացմանն ուղղված ցանկացած ջանք, Կոնվերս Բանկը, միտում ուներ «շախմատային երկխոսությունը» հասանելի դարձնել ոչ միայն իր անձնակազմի և շախմատասեր հաճախորդների, այլև TUMO-ի առաջադեմ ուսանողների համար: Ի նպաստ երկխոսության նպատակային իրականացման, միաժամանակյա խաղին մասնակցում էին նաև Գյումրիի շախմատի դպրոցի սաները: Շնորհիվ TUMO-ի սաների նախաձեռնողական և ստեղծագործ ջանքերի, խաղի ողջ ընթացքը հեռարձակվեց on-line կարգով, և TUMO-ի Դիլիջանի մասնաճյուղի ուսանողները ևս հնարավորություն ստացան առցանց մասնակցելու խաղին:

Մրցույթին մասնակցում էին նաև Կոնվերս Բանկի շախմատասեր հաճախորդները, որոնք խաղի մասին տեղեկացել և մասնակցելու ցանկություն էին հայտնել Բանկի Facebook-ի էջի միջոցով:

«Շախմատային երկխոսության» մասնակիցներին ընձեռվեց եզակի հնարավորություն` անհատապես ծանոթանալ և մրցել հանրահռչակ գրոսմայստերներ` Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Աշոտ Նադանյանի հետ: Երիտասարդ մասնակիցներից երեքին հաջողվեց 2-ժամյա թեժ պայքարն ավարտել “ոչ-ոգի“:

Մրցույթից հետո գրոսմայստերները պատասխանեցին մասնակիցների հարցերին: «Ինձ համար մեծ պատասխանատվություն է խաղալ հատկապես երիտասարդ շախմատիստների հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի մեջ ապագա չեմպիոն եմ տեսնում»“, - ասաց Վլադիմիր Հակոբյանը, պատասպանելով մասնակիցներից մեկի հարցին:

Տարբեր թեմատիկ «երկխոսությունների» միջոցով Կոնվերս Բանկն իր մշտապես բարելավվող ծառայությունների հետ մեկտեղ ձգտում է ստեղծել հաճախորդների հետ շփման ու համագործակցության նորանոր հետաքրքիր եզրեր՝ հոգալով իր հաճախորդների ոչ միայն ֆինանսների, այլև հաճելի և օգտակար ժամանցի մասին:

Մրցույթի անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված էր ստեղծարար և առաջադիմական մտքի զարգացմանն ուղղված Կոնվերս Բանկի անթաքույց խրախուսական դիրքորոշմամբ: TUMO-ն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է, որի նպատակն է տարեկան հազարավոր երեխաների տրամադրել յուրատեսակ ուսումնական փորձառություն: Այստեղ երեխաները բացահայտում են նոր տեխնոլոգիաների և թվային մեդիայի բազմազան աշխարհը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---