«Առաքելություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին![]() 11 մարտի 2013 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի մարտի 9-ի նիստում քննարկվեց Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Հաշվի առնելով կուսակցության որդեգրած նպատակները, այս պարագայում՝ ի նպաստ Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման գործնական դրսևորում տալ կուսակցության ներուժին, ինչպես նաև նկատի ունենալով կուսակցության անդամների մասնագիտական հմտությունները՝«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց`մասնակցել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին: Նիստի ընթացքում այնուհետ քննարկվեցին նաև ավագանու ցուցակի ձևավորման սկզբուքները, առաջիկա ընտրական գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ասվում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |