ՀԿԵ-ն և Մեղրաձոր գոլդը համագործակցության նոր եզրեր են փնտրում

ՀԿԵ-ն  և Մեղրաձոր գոլդը համագործակցության  նոր եզրեր են փնտրում

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և ոսկու արտահանմամբ զբաղվող «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը համագործակցության նոր եզրեր են փնտրում: ՀԿԵ ՓԲԸ ներկայացուցիչներ՝ Ֆիրմային տրանսպորտային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Եփրեմյանը, տնօրենի տեղակալ Վլադիմիր Լյոգկիյը և մարկեթինգի, վերլուծության և սակագնային քաղաքականության բաժնի պետ Սվետլանա Մոսոյանը այցելեցին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գտնվող «Մեղրաձոր գոլդ» ըմկերության հանքը՝ հանքարդյունաբերական գործընթացին և բեռնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք կապված են բեռնման և բեռնաթափման գործընթացի հետ: Երկու ընկերությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են Արարատ կայարանում վագոնների պարապուրդի կրճատման և ոսկու արտահանման գործարան արագ ուղարկելու հարցերը, ինչի շնորհիվ էապես կկրճատվեն կայարանային ծախսերը:

ՀԿԵ ներկայացուցիչները ծանոթացել են նաև հանքարդյունաբերության գործընթացին, այցելեցին ոսկու հանք:

«Մեղրաձոր գոլդ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Հայրապետյանի խոսքերով, ներկա պահին աշխատանքները կատարվում են 300 մետր խորության վրա: Հանքի մուտքից մինչև աշխատանքի վայր տարածությունը կազմում է 4,5 կմ: Հանքափորներին աշխատանքի վայր են բերում ուղևորատար փոքր վագոններով, ճանապարհը կազմում է 30-35 րոպե: Հանքը շահագործվում է 1985 թվականից: 2006 թվականին շահագործումը կասեցվել է: Սակայն 2011 թվականին «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը շարունակեց իր գործունեությունը և ներկա պահին հանդիսանում է ՀԿԵ-ի խոշորագույն բեռնափոխադրողներից մեկը:

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ, հանքի պաշարները կազմում են 300 հազար տոննա: Մոտակա ժամանակ կկատարվի հանքի պաշարների նոր գնահատումը:

Ներկա պահին ընկերությունում աշխատում են 165 մարդ, որից 116-ը՝ Մեղրաձոր գյուղի բնակիչներ են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---