8-րդ ARMENIA MUSIC AWARDS-ը տեղի կունենա ապրիլի 20-ին

8-րդ ARMENIA MUSIC AWARDS-ը տեղի կունենա ապրիլի 20-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Մոսկվայում կկայանա ARMENIA MUSIC AWARDS -ի 8-րդ մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջից:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կրեմլում:

Այս միջոցառումը Հայաստանի և հայական սփյուռքի ամենահայտնի և սպասված երաժշտական միջոցառումներից մեկն է:

8 տարվա ընթացքում մրցանակաբաշխությունն իրենց ներկայությամբ պատվել են Հայաստանի, Ռուսատասանի և աշխարհի այլ երկրների մի շարք հայտնի մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև շոու բիզնեսի աստղեր:

Մրցանակաբաշխությանը տարբեր տարիների ներկա են եղել Ալեն Դելոնը, Շերը, Ջիվան Գասպարյանը, Թաթա Սիոմոնյանը, Սիրուշոն, Իոսիֆ Կոբզոնը, Նունե Եսայանը, Իգոր Կրուտոյը, Իրինա Ալեգրովան, Դիմա Բիլանը, Խուլիո Իգլեսիասը և այլք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---