Հայաստանն արդեն 13-րդ տարին անըդմեջ մասնակցում է CeBiT խոշորագույն տեխնոլգիական ցուցահանդեսին

Հայաստանն արդեն 13-րդ տարին անըդմեջ մասնակցում է CeBiT խոշորագույն տեխնոլգիական ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Մարտի 5-9-ը Գերմանիայում կայացել է CeBiT 2013 խոշորագույն տեխնոլգիական ցուցահանդեսը, որին հայկական կողմից մասնակցել են Locator, Instigate, X-Tech, LimeTech և նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց ցուցահանդեսի արդյունքները: Հովսեփյանն ասաց, որ նման ցուցահանդեսները հնարավորություն են տալիս ճանաչել Հայաստանը, և համագործակցության եզրեր գտնել տարբեր երկրների ընկերությունների հետ: Ցուցահանդեսից հետո համագործակցության մի շարք առաջարկներ են եղել: Շատերը ցանկացել են մասնակցել հայաստանյան DigiTech բիզնես ֆորումին:

Նշենք, որ հայկական ընկերությունները արդեն 13 տարի է՝ մասնակցում են CeBiT-ին :

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---