Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց՝ ինչի մասին է խոսել ոստիկանապետի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց՝ ինչի մասին է խոսել ոստիկանապետի հետ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առողջության հետ կապված գանգատներ չունի, բայց այսօր լրագրողների հարցերին նստած էր պատասխանում: Նա ամփոփեց անցնող օրը, շնորհավորեց Չարենցի ծննդյան օրն ու հիշեց նրա հայտնի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո հաղթանակը քո միասինական ուժի մեջ է», - ասաց «Ժառանգության» առաջնորդն ու հավելեց՝ փետրվարի 18-ին հայ ժողովուրդն ապացուցել է, որ միասնական է:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ոստիկանապետի հետ հանդիպմանը. «Մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը, ինքը հետաքրքրվեց իմ առողջությամբ, ասացի, որ ես բաց եմ երկխոսության համար, բայց մտադիր չեմ զիջել հաղթանակը»:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդը կիրակի երեկոյան հացադուլ էր հայտարարել: Այս ընթացքում նա պարբերաբար պատասխանում է լրագրողների հարցերին և պատրաստվում է ուրբաթ օրն անցկացվելիք ցույցին:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---