Նոր Հռոմի պապ դարձավ արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլոն

Նոր Հռոմի պապ դարձավ արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլոն

PanARMENIAN.Net - Հռոմի 266-րդ պապ դարձավ 76-ամյա արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլոն, ով կստանա Ֆրանսիսկո I անունը։

Նոր Հռոմի պապի անունը Սբ․ Պետրոսի տաճարի պատշգամբից հայտարարեց կարդինալ Ժան-Լուի Տորանը, հայտարարելով․ «Annutio vobis gaudium magnum: habemus Papam!» ( «Ես ձեզ մեծ ուրախություն եմ բերել՝ մենք նոր Հռոմի պապ ունենք»)։

Կարդինալների գաղտնի ժողովն ընթանում էր մարտի 12-ից․ քվեարկության չորրորդ փուլում կարդինալների մեկ երրորդ մասը քվեարկեց Բերգոլոյի օգտին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---