Բուլղարիայի նոր վարչապետը թուրքամետ է. Նա ամեն ինչ արել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչեն

Բուլղարիայի նոր վարչապետը թուրքամետ է. Նա ամեն ինչ արել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչեն

PanARMENIAN.Net - Բուլղարիայի նորանշանակ ժամանակավոր կառավարության վարչապետ Մարին Ռայկովը աշխատել է ի օգուտ Անկարայի շահերի, քանի դեռ զբաղեցնում էր Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, «Ատակա» քաղաքական կուսակցության նախագահ Վոլեն Սիդերովը, փոխանցում է «Կանթեղ Արարատյան» կայքը:

«Ռայկովը այն անձն էր, որը կասեցնում էր Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քննարկումներ անցկացնելը և թուրքական դեսպանի առաջ 2009-ին հպարտացել է իր այդ գործողություններով, ասելով, որ ինքն արել է ամեն բան, որպեսզի այդ հարցը խորհրդարանի օրակարգ չմտնի: Դա այն անձն է, որն աշխատում է ի օգուտ օտարների շահերի, այլ ոչ՝ Բուլղարիայի»,- նշել է Վոլեն Սիդերովը:

Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի` իր մոտ կա մի արձանագրություն, որը ներկայացնում է 2009 թ. օգոստոսի 27-ին փոխնախարար Ռայկովի և Թուրքիայի դեսպան Մեհմեդ Գյուջուկի հանդիպումը և նրանում վառ կերպով ներկայացված է ներկայիս վարչապետի թուրքամետությունը: «Դեսպանը անընդհատ հարցնում է, թե ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության հարցի հետ: Ռայկովը պատասխանում է, որ ընդունման փաստը շատ լուրջ ստվեր կնետի Թուրքիայի հետ երկխոսության վրա: Փոխնախարարը ընգծում է այն հսկայական աշխատանքը, որ ղեկավարությունը կատարում է, որպեսզի ձախողի նմանատիպ որոշման ընդունումը»,- ասել է Վ.Սիդերովը:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը կգործի մինչև մայիսի 12-ին նշանակված նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անցած ամիս սկսված հուժկու ժողովրդական բողոքի ցույցերի արդյունքում, Բուլղարիայի կառավարությունը հրաժարական էր տվել փետրվարի 20-ին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---