Վահագն Խաչատրյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ. Նա չի հերքում, բայց չի էլ հաստատում

Վահագն Խաչատրյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ. Նա չի հերքում, բայց չի էլ հաստատում

PanARMENIAN.Net - ՀԱԿ անդամները շարունակում են լռել և չեն հայտնում, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Տեղեկություններ են շրջանառվում, որ ցուցակը կգլխավորի ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վահագն Խաչատրյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: «Դեռևս վերջնական որոշում չկա»,- ասաց նա:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն էլ հայտնում է, որ ՀԱԿ ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, ով դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ագգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---