Գործազուրկ հայը Մոսկվայում փորձել է գողանալ կես ցենտներ կարմիր խավիար

Գործազուրկ հայը Մոսկվայում փորձել է գողանալ կես ցենտներ կարմիր խավիար

PanARMENIAN.Net - Գործազուրկ հայը Մոսկվայում փորձել է գողանալ կես ցենտներ կարմիր խավիար: Երբ պահեստի աշխատակիցները բեռնել են ապրանքը, տղամարդը արգելափակել է մեքենայի դուռն ու հեռացել՝ չվճարելով աշխատակիցներին, հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչ Օլգա Միտինան, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Նախօրեին ոստիկանություն է դիմել այդ ապրանքատեսակի տարածմամբ զբաղվող ֆիրմայի տնօրենը: Նա պատմել է, որ ավելի վաղ իրեն դիմել էր մի տղամարդ, որը ցականում էր 150կգ կարմիր խավիար ձեռք բերել,-ասել է Միտինան:- Երբ պահեստի աշխատակիցները բեռնել են ապրանքը, տղամարդը արգելափակել է մեքենայի դուռն ու հեռացել՝ չվճարելով աշխատակիցներին: Վնասը կազմել է 290 հազար ռուբլի:

Մեկ ժամ անց կասկածյալին ձերբակալել են, պարզվել է որ նա 31-ամյա գործազուրկ հայաստանցի է:

Հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---