Դավիթ Սաֆարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն19 մարտի 2013 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում այսօր ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը: Հայաստանի ազատ ոճի հավաքականից ելույթ ունեցան Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և Էդգար Ենոքյանը (96 կգ): Եվրոպայի նախորդ տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Սաֆարյանն այս անգամ էլ հաջող մեկնարկեց: Նա հաղթանակ տոնեց իր վարած բոլոր գոտեմարտերում էլ և դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը թուրք Յակուփ Գոռն էր: Հայ մարզիկն անցկացրեց ավելի հաջող գոտեմարտ: Նա կարողացավ առավելության հասնել երկու մրցափուլերում էլ՝ 1:0, 1:0 հաշիվներով: Արդյունքում Սաֆարյանը հաղթանակ տոնեց 2:0 հաշվով և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Վաղը Հայաստանի ազատոճայիններից գորգ կելնեն Միհրան Ջաբուրյանը (55 կգ) և Նարեկ Սանոյանը (60 կգ): Ջաբուրյանը 1/8 եզրափակչում կհանդիպի Բենքե Ջուհասին (Հունգարիա), իսկ Սանոյանը 1/16`Միկոլ Ավազյանին (Ուկրաինա): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |