Կիպրոսի եկեղեցին պատրաստ է գրավ դնել իր գույքը՝ օգնելու համար երկրին դուրս գալ ճգնաժամից

Կիպրոսի եկեղեցին պատրաստ է գրավ դնել իր գույքը՝ օգնելու համար երկրին դուրս գալ ճգնաժամից

PanARMENIAN.Net - Կիպրոսի ուղղափառ եկեղեցու հովվապետ, արքեպիսկոպոս Խրիզոստոմը հայտարարել է, որ պատրաստ է գրավ դնել եկեղեցու գույքը, օգնելու համար երկրին դուրս գալ ճգնաժամից, գրում է «Ինտերֆաքսը» տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Նախագահ Անաստասիադիսի հետ հանդիպումից հետո արքեպիսկոպոսը պարզաբանել է, որ ստացված միջոցները կարող են ներդրվել կառավարական պարտատոմսերի մեջ:

Այժմ Կիպրոսին հարկավոր է մոտ 16 մլրդ եվրո դեֆոլտից խուսափելու համար:

Նախկինում ևս Կիպրոսի եկեղեցին բազմիցս անգամ օգնել է երկրին առողջացնել տնտեսությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---