«Արմենիա» շոգենավը նավարկել է Անգլիայի ու ԱՄՆ միջև և խորտակվել է 1915 թվականին

«Արմենիա» շոգենավը նավարկել է Անգլիայի ու ԱՄՆ միջև և խորտակվել է 1915 թվականին

PanARMENIAN.Net - Այն փաստը, որ «Արմենիա» շոգենավը նավարկում էր բաց ծովում և բեռներ էր փոխադրում Հյուսիսային Ատլանտիկայում, ինչը նորություն է նաև հայերից շատերի համար:

«Արմենիա» բեռնատար շոգենավը նավարկում էր Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Ատլանտիկայի միջև 20-րդ դարի սկզբին: Նրա նավաբեկության վերջին վայրը հայտնի չէր մինչև 2008 թվականը:

Շոգենավը կառուցվել է 1896 թվականին Բելֆաստի Harland & Wolff ընկերությունում, որտեղ հետո կառուցվեց «Տիտանիկը»: Նավը 156 մ երկարություն ուներ ու 8825 տոննա ծավալ:

Նավը շահագործման հանձնվեց 1895թ. նոյեմբերի 25-ին: Նավը ստացել է իր անվանումը սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժամանակ հայերի կոտորածի մասին հաղորդագրություններից հետո: Դա փոքր, բայց նշանակալի ժեստ էր ի սատարումն հայ ժողովրդի:

«Արմենիա» շոգենավն իր վերջին ուղևորությունը սկսել է 1915 թվականին 175 ուղևորներով:

Հունիսի 28-ին նավը ենթարկվեց գերմանական սուզանավի գրոհին և ջրի տակն անցավ հաշված րոպեների ընթացքում: Զոհվեց 29 մարդ, այդ թվում 19 ամերիկացի: Զոհերի մեծ մասը աֆրոամերիկացիներ էին: Նավաբեկության վայրը հայտնաբերվեց 2008 թվականին, գրում է Տիգրան Քալաջյանը The Armenian Mirror-spectacor-ում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---