Միխայիլ Սահակաշվիլի. Չախալյանին չէր կարելի ազատ արձակել23 մարտի 2013 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Իմեդի» հետուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիային Ախալքալաքի իրադարձությունների լույսի ներքո: Ըստ նախագահի, ժամանակին նա ձեռնպահ մնաց այդ խարտիայի վավերացումից, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: «Երբ մենք իշխանության եկանք, ոչ մի ոստիկանական կամ բանակային ստորաբաժանում չէր կարող Ջավախք մտնել: Թևզաձեն մի անգամ փորձեց, բայց նրան դուրս արեցին: Այնտեղ ռուսական ռազմակայան կար, որի շուրջ Պուտինի հետ մենք մեծ խոնդիրներ ունեցանք, բայց կարողացանք դուրս բերել այդ կայանը, սակայն հետախուզական գործակալները մնացին: Այդ ցանցը շատ հզոր էր»,-ասել է Սահակաշվիլին: «Մենք շատ նախագծեր սկսեցինք, այդ թվում ՀԷԿ-ինը, որտեղ շատ մարդիկ էին զբաղված, այսօր այն դադարեցվել է և դա մեծ խնդիր է: Կա նաև երկաթուղային նախագիծը, որը քիչ էր մնում դադարեցնեին, լեզվի հարցը, որը ինձ շատ էր հուզում: Երբ ես առաջին անգամ այցելեցի Ջավախք, այնտեղ ոչ ոք վրացերեն չէր խոսում և ես շոկի մեջ էի: Այժմ արդեն երիտասարդները, 6-7 դասարանցիները խոսում են վրացերեն»,-հայտարարել է նա: Նախագահը նշել է, որ իր նպատակն էր, ոչ թե վերացնել հայերենը, այլ ներմուծել վրացերենը, որը պետք է հաջողության հասնելու գրավական դառնար ջավախահայ երիտասարդների համար: «Չէր կարելի ազատ արձակել Չախալյանին: Նա ջախջախեց վրացական համալսարանն ու վրացական թեմը: Կարդացեք նրա արտահայտությունները: Այդ մարդը գրքեր է գրել այդ թեմայով: Նա բանտից դուրս կգար 6 տարի անց: Այդ ընթացքում Ջավախքը կդառնար Եվրոպայի առանցքային երկաթուղային հանգույցներից մեկը: Այնտեղ արդեն 10 նոր ՀԷԿ կլիներ, կյանքի մակարդակը կբարձրանար 2-3 անգամ, և բնակչության մեծ մասը վրացերեն կխոսեր: Եթե այդ մարդը վեց տարի նստեր, վրաց պետականությանը կհաջողվեր դա անել: Ի՞նչ կա չհասկանալու»,-ասել է Սահակաշվիլին: Միևնույն ժամանակ նախագահը հարց է տալիս. «Եթե ասում են, որ Չախալայնը հասարակ հանցագործ է, ապա ի՞նչ էր անում նա երեկ խորհրդարանում»: «Ես համարում եմ, որ Վրաստանում գլխավորը վրաց լեզուն է: Գտնում եմ, որ այնպիսի բազմազգ երկրի համար, ինչպիսին Վրաստանն է, ավելորդ խաղերն այդ թեմայով անթույլատրելի են»,-ասել է նա: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին |