ԱՄՆ-ում ձերբակալել են Ռոման Աբրամովիչին, հնարավոր է` Բերեզովսկու մահվան առնչությամբ

ԱՄՆ-ում ձերբակալել են Ռոման Աբրամովիչին, հնարավոր է` Բերեզովսկու մահվան առնչությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ձերբակալել են Ռոման Աբրամովիչին, հայտնում է ՌԲԿ-ն՝ իր աղբյուրների վրա հղումով: Մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն, ենթադրվում է, որ ձերբակալությունը կարող է կապ ունենալ Բերեզովսկու մահվան հետ:

Աբրամովիչի ներկայացուցիչ Ջոն Մանը հերքել է ձերբակալության փաստը:

Վերջին երկու օրում Աբրամովիչին հիշում են Բերեզովսկու մահվան առնչությամբ՝ 2012թ. «Չելսիի» սեփականատերը շահեց «դարի դատը» Լոնդոնում: Վեճի առարկան խոշորագույն ռուսական ակտիվներն էին, այդ թվում «Սիբնավթի» ու «Ռուսալի» բաժնետոմսերը, որոնք 2001-2004թթ. Բերեզովսկին ստիպված եղավ վաճառել իր գործընկեր Բադրի Պատարկացիշվիլիի հետ: Ինչպես պնդում էր Բերեզովսկին, բաժնետոմսերը վաճառվել են իրական գնից մի քանի անգամ ավելի էժան Աբրամովիչի ճնշման ու սպառնալիքների պատճառով: Վնասի հատուցումը հայցվորը գնահատում էր 5,5 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---