Քաղաքական երկխոսություն. «Ժառանգությունը» ճշտել է նշաձողը, որից այն կողմ չի գնալու

Քաղաքական երկխոսություն. «Ժառանգությունը» ճշտել է նշաձողը, որից այն կողմ չի գնալու

PanARMENIAN.Net - Կոալիցիոն կառավարություն «Ժառանգություն» կուսակցության մասնակցությամբ չի լինելու, վստահեցնում է «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Կոալիցիան ուրիշ բան է, մեր մոտեցումներով կարող ես լինել ընդդիմություն և մաս կազմել պետական կառավարման համակարգին: Հասկանալի է, որ սա կոալիցիա չէ»,- Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Հակոբյանը: Ռուբեն Հակոբյանը առաջարկեց տարանջատել երկխոսությունը բանակցությունից և համագործակցությունից: Նրա կարծիքով` երկխոսությունն այն է, երբ ցանկություն են հայտնում նստել զրուցելու, այլ հարց է` այդ երկխոսությունը կարո՞ղ է դառնալ բանակցություններ, թե՝ ոչ:

Անդրադառնալով ՀԱԿ-ի իշխանությունների հետ երկխոսության նախադեպին` Ռուբեն Հակոբյանը նշեց, որ տառապանքի փորձով շատերը իրենց խորհուրդ են տալիս չգնալ երկխոսության, քանի որ «գցողներ են»: «Բայց եթե նախադեպը կա, դա չի նշանակում, որ մենք պետք է վախենանք և չգնանք երկխոսության` մտածելով, որ կարող են իրենց խաբել, «գցել» կամ ոչինչ չանել: Մենք ճշտել ենք նշաձողը, որից այն կողմ չենք գնալու, այն ծրագիրը, որ ներկայացրել ենք, պետք է հարգվի»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Նա նկատեց, որ եթե իշխանությունները դրական են տրամադրված, ապա հում, եփած, կիսաեփած բառերը տեղ չունեն, պետք է դրանից հեռու մնալ: «Ես չգիտեմ, թե ով է խորհուրդ տվել, որ Սերժ Սարգսյանը գրի հում առաջարկությունը, մեր պատասխանի մեջ չկար ձեր շատ եփած առաջարկությունը արտահայտությունը, հում, եփած, կիսաեփած բառերից խորհուրդ կտայի հեռու մնալ»,- ասաց նա և ավելացրեց,- «Րաֆֆի Հովհաննիսյանը կորոշի գնում է նախագահական նստավայր, թե՞ պատրաստ է Սերժ Սարգսյանին ընդունել միայն Ազատության հրապարակում: Մինչ հացադուլը նա հայտարարել էր, որ ցանկացած պահի կգնա ցանկացած նստավայր, բայց հացադուլը որոշակի նոր կարգավիճակ է ստեղծում»:

 Ուշագրավ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքն անցել է «միացյալ հրապարակ» կարգախոսով
Չնայած «ափսոսից» մինչև «վերջապես» հանրության հակասական կարծիքներին, քաղաքական ուժերը չեն շտապում մեկնաբանել Տիգրան Սարգսյանի հրաժարականը
Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախահավաքն էր
Ղրիմում անցկացված հանրաքվեի մասին հայկական կողմի արտահայտած դիրքորոշման մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ուկրաինայի ԱԳՆ