Յաիր Աուրոն. Քնեսեթից առաջ Իսրայելում հասարակությունն է պատրաստ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Յաիր Աուրոն. Քնեսեթից առաջ Իսրայելում հասարակությունն է պատրաստ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Ես չեմ բացառում մոտ ապագայում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությունը», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը: Նա հիմնավորել է.«Դրա համար բավական հիմք են ստեղծում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, Թուրքիայի հետ խնդիրները և, իհարկե, որովհետև Հոլոքոստ տեսած Իսրայելի կառավարությունն է: Այնտեղ շատերի համար է կարևոր Ցեղասպանություն և Հոլոքոստ եզրույթների ընդհանրությունը»:

Պատմաբանը նշում է, որ Կառավարությունից առաջ Իսրայելում հասարակությունն է պատրաստ դրան: Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքները, հետևաբար, հայացքներն են փոխվում: Իսկ գիտելիքների մասով հենց Յաիր Աուրոն է անգնահատելի աշխատանք կատարել: Նրա նախաձեռնությամբ է Իսրայելի բաց համալսարանում Հայոց ցեղասպանություն մասին 2 դասընթաց սկսվել: Առաջին տարվա 10 ուսանողի փոխարեն, հարցնում է PanARMENIAN.Net ի թղթակցին.

- Հաջորդ տարի քանի՞սը եկած կլինեն:

- 30՞:

- Ավելի շատ: 100: Իսկ հիմա՞:

- Կրկնակի՞ն:

-1500: Այո, իսկապես անհավատալի է: Բայց Իսրայելիում հասարակությունը հակված է ճանաչել Ցեղասպանությունը նաև մեկ այլ պատճառով` ընդամենը Թուրքիային վնասելու համար, - ասում է գիտնականն ու ավելացնում, որ այս շրջանում, երբ հարաբերությունները լարված են, վերջինը բացասական պատճառ է համարում:

Պատմաբանը նշում է նաև, որ. «Արդեն մի քանի տարի է հարցն Իսրայելի Քնեսեթում է քննարկվում, հենց հիշատակի օրերին, բայց երկակի ստանդարտներ են կիրառվում` Իսրայելի իշխանությունները շարունակում են Հոլոքոստի ժխտման դեմ պայքարը, բայց Ցեղասպանությունը չեն ճանաչում: 5 անգամ առաջարկները մերժվել են»:

Այնուամենայնիվ, այս անգամ կարծես թե իրերն այլ կերպ են դասավորվում: «Առաջին ձեռքբերումն այն էր, որ այս տարի, ի տարբերություն նախորդների, հարցը չի քննարկվում Անվտանգության կոմիտեում, որտեղ քննարկումները փակ են ու մենք չէինք կարողանա հետևել դրանց ընթացքին», - նշում է պրոֆեսորն ու ավելացնում, որ ինքն էլ մեզ պես անհամբեր նորությունների է սպասում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---