Արոնյանի հավակնորդների մրցաշարից դուրս գալը Տ.Պետրոսյանի ապրիլմեկյան կատակն էր

Արոնյանի հավակնորդների մրցաշարից դուրս գալը Տ.Պետրոսյանի ապրիլմեկյան կատակն էր

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը դուրս է եկել հավակնորդների մրցաշարից` չցանկանալով մասնակցել վերջին տուրին: Նման ապրիլմեկյան կատակ արել է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն իր Facebook-ի էջում:

Ըստ նրա կատակի, պատճառն այն է, որ նախավերջին`13-րդ տուրում, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը պայմանավորված խաղ է ունեցել Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ և զիջել է նրան:

«Կան ապացույցներ, սպասում ենք հետագա զարգացումներին: Հուսանք ՖԻԴԵ-ն վճռական կգտնվի և կորակազրկի երկու շախմատիստներին էլ` գոնե որոշ ժամանակով»,- կատակել է շախմատիստը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---