Բռնցքամարտիկ Նոել Գևորը ժամանել է Հայաստան

Բռնցքամարտիկ Նոել Գևորը ժամանել է Հայաստան

PanARMENIAN.Net - Գերմանահայ բռնցքամարտիկ Նոել Գևորը (Նորայր Միքայելյան) ժամանել է Հայաստան, որտեղ վերջին անգամ եղել էր 2001 թվականին:

«Ես Երևանից Գերմանիա եմ տեղափոխվել 4 տարեկանում և 12 տարեկանից զբաղվում եմ բռնցքամարտով: Ես միշտ հիացել եմ բռնցքամարտիկ Խորեն Գևորի մենամարտերով, և քանի որ նրա հետ եմ արդեն 10 տարի, որոշեցի ես էլ բռնցքամարտով զբաղվեմ»,- ասաց Գևորը:

Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվում է արդեն երկու տարի և անցկացրել է 7 մենամարտ, որից 5-ում հաղթել է նոկաուտով:

«Ես առայժմ անցկացնում եմ վեց ռաունդանոց մենամարտ և մտադիր եմ արդեն մյուս տարվանից ունենալ տիտղոսի համար մենամարտ: Այս տարի նախատեսում եմ մայիսին և հունիսին կրկին մենամարտ անցկացնել և ռաունդների քանակը աստիճանաբար հասցնել 10-ի»,- ավելացրեց բռնցքամարտիկը:

22-ամյա Գևորը ստանում է նաև իրավաբանի մասնագիտություն, սակայն համոզված է, որ իր ապագան բռնցքամարտն է. «Իմ նպատակը` առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---