1 նոյեմբերի 2005 - 19:10 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 16-17 կմասնակցի ԵԽՆԿ-ի տարեկան նիստին
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նոյեմբերի 9 - 11-ը կուղեկցի Հայաստանի նախագահին Հունաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նոյեմբերի 16 - 17-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սթրասբուրգում կմասնակցի ԵԽ Նախարարների կոմիտեի տարեկան նիստին: Այնուհետեւ նոյեմբերի 18 - 25-ը Վարդան Օսկանյանը կմեկնի Սան Ֆրանցիսկո եւ Լոս Անջելես մասնակցելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնին: Նոյեմբերի 21-ին Սան Ֆրանցիսկոյում, իսկ հաջորդ օրը Լոս Անջելեսում նախարարը զեկուցումներով հանդես կգա Միջազգային հարաբերությունների խորհրդում Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ: Դեկտեմբերի 5-6-ին Լյուբլյանայում Վ.Օսկանյանը մասնակցելու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների, ապա 8-9-ին Բրյուսելում կայանալիք Եվրատլանտյան Գործընկերության խորհրդի ԱԳ նախարարների հանդիպումներին: Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում մասնակցելու է Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի հերթական նիստին: