Ր.Հովհաննիսյանը` Ս.Սարգսյանին. Եթե Ձեր ձեռքը դրեցիք մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ միասին գնալու եք դժոխք

Ր.Հովհաննիսյանը` Ս.Սարգսյանին. Եթե Ձեր ձեռքը դրեցիք մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ միասին գնալու եք դժոխք

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում հայտարարել է, որ իրեն նախագահություն պետք չէ, միևնույն ժամանակ նկատելով, որ ոչ էլ Սերժ Սարգսյանն է ապրիլի 9-ից լինելու նախագահ: «Ով կեղծեց երդումը Ավետարանի, Սահմանադրության վրա, մեղավորը ես եմ, սուրբը Դուք եղեք: Սերժ Սարգսյան, եթե դրեցիք Ձեր ձեռքը մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ միասին գնալու եք դժոխք»,- ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ հայ ժողովրդին պետք չէ դժոխք, դիակ, հայ ժողովրդին պետք է արև, իրավունք, որն Ազատության հրապարկում երդում է տալու. «Ոչ թե իմ համար կամ Սերժի դեմ, այլ` Հայաստանի Հանրապետության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վանաձորցիներին կոչ է արել ապրիլի 9-ին գալ Ազատության հրապարակ. «Ես թաքուն, միայնակ չեմ երդվելու, բոլորս միասին ենք երդվելու: Մեր վերջին հնարավորությունն է, եկեք միասին երդվենք: Ապրիլի 9-ին Րաֆֆուց որևէ բան չսպասեք, ամեն բան մեր ձեռքում է, մեր բռունցքում»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կուսակցությունների ներկայացուցիչներին և առաջնորդներին ևս ապրիլի 9-ին հրավիրեց հրապարակ: «Կուսակցակռիվը, էժան խաղերն անցել են արդեն: Ժողովուրդը որոշել է: Պարոն Ծառուկյան, կամ մյուսներ, եթե Ձեզ համար թագավոր է Սերժը, ինձ համար թագավոր է օրենքը, Հայաստանի Հանրապետությունը և մեր երեխաների ապագան»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---