«Հանս Քրիստիան Կոֆոեդ»-ի կացարանաում 41 անօթևան է ապրում

«Հանս Քրիստիան Կոֆոեդ»-ի կացարանաում 41 անօթևան է ապրում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի թափառաշրջիկ անօթևաններին ժամանակավոր կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ:

Դեռևս 2011 թվականի տարեվերջին Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մշակված սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում մինչ օրս ժամանակավոր կացարան է տրամադրվել 152 անօթևանի: Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել են ոչ միայն կացարանի, այլ նաև սննդի, հիգիենայի, խնամքի և առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման հարցերը:

Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել այսօր կացարանում փաստացի բնակվող 41 անօթևանների կենցաղային պայմաններին և իրականացվող ծրագրի ընթացքին: Քաղաքապետը զրուցել է շահառուների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով և մեկ անգամ ևս վստահեցրել, որ սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է մշտապես համապատասխան աջակցություն ցուցաբերել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագրի շնորհիվ շուրջ երկու տասնյակ անօթևան տեղավորվել է աշխատանքի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---