Վիշվանաթան Անանդ. Լոնդոնի մրցաշարը, հավանաբար, լավագույնն էր շախմատի պատմության մեջ

Վիշվանաթան Անանդ. Լոնդոնի մրցաշարը, հավանաբար, լավագույնն էր շախմատի պատմության մեջ

PanARMENIAN.Net - Շախամտի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) խոստովանել է, որ հավակնորդների վերջին մրցաշարը Լոնդոնում, հավանաբար, լավագույնն էր շախմատի պատմության մեջ:

«Բազմաթիվ սյուժետային շրջադարձերը լարվածության մեջ էին պահում հանդիսատեսին մինչև վերջին պահը: Շատ եմ ցավում Կարմնիկի համար. 13-րդ տուրից հետո ես կարծում էի, որ հենց նա է արժանի հաղթանակի: Ամեն օր նա նոր գաղափարներ էր ցուցադրում ու փայլուն խաղաց, այն դեպքում, երբ Կարլսենն արեց այն, ինչ միշտ է անում, և դրանում շատ լավ դրսևորեց իրեն»,-Անանդի խոսքերն է մեջբերում chesspro.ru-ն:

Հավակնորդների մրցաշարում հաղթող դուրս եկավ վարկանիշով ֆավորիտ Մագնուս Կարլսենը, որը կիսեց առաջին տեղը Կրամնիկի հետ և հաղթեց լրացուցիչ ցուցանիշներով: Շախմատային թագի համար նա կպայքարի Անանդի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---