Հայաստանն ու Ռումինիան կթարմացնեն և կխթանեն կապերը խորհրդարանների միջև

Հայաստանն ու Ռումինիան կթարմացնեն և կխթանեն կապերը խորհրդարանների միջև

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան ընդունեց Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ծավալված ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և գոհունակությամբ ընդգծեցին որոշ ուղղություններով, մասնավորապես՝ գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում, ծավալվող աշխույժ կապերը, ինչպես նաև անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը:

Միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը` Վալերիու Զգոնեան պատրաստակամություն հայտնեց նպաստելու Ռումինիայի և Հայաստանի խորհրդարանների միջև կապերի թարմացմանը և խթանմանը` ինչպես երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ բարեկամության խմբերի գործունեության միջոցով:

Զրույցի վերջում Վալերիու Զգոնեան խոստացավ առաջին իսկ առիթով այցելել Հայաստան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---