Կարեն Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Մաթիաս Վիլկեսին

Կարեն  Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Մաթիաս Վիլկեսին

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետոթյան արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հեսսեն երկրամասի (ԳԴՀ) Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է Արցախի շահագրգռվածությունը գերմանական կողմի հետ բազմակողմանի համագործակցություն հաստատելու մեջ և դրա համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի և ԼՂՀ միջև համագործակցության հեռանկարների հետ կապված կոնկրետ հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---