Հայաստանն ու Ուզբեկստանը մտադիր են ակտիվացնել առևտրատնտեսական կապերը

Հայաստանն ու Ուզբեկստանը մտադիր են ակտիվացնել առևտրատնտեսական կապերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Տաշքենդում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Տաշքենդում Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպում ունեցավ իր Ուզբեկստանի գործընկերոջը՝ Աբդուլազիզ Կամինովին։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և արձանագրեցին, որ առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։

Այդ համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախաձեռնել համապատասխան քայլեր, որոնց իրականացումը թույլ կտա ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, խթանել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և զարգացնել մշակութային փոխանակումները։

Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաևի հանդիպումը, որի ժամանակ հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ ձևաչափերում համագործակցության սերտացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ։

Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը և քննարկվելիք հարցերը, կազմակերպության գործունեության ոլորտներին և ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---