Ր.Հովհաննիսյան. Ապրիլի 9-ին վերջին անգամ այս «վադալասկան» կտեսնեք ինձ վրա

Ր.Հովհաննիսյան. Ապրիլի 9-ին վերջին անգամ այս «վադալասկան» կտեսնեք ինձ վրա

PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ առաջարկել է ապրիլի 9-ին առավոտյան ժամը 11:00-ին Ազատության հրապարակում լինել ու ազգովի մասնակցել իր երդմնակալության արարողությանը: «Գալիս ենք բոլոր տեղերից: Գալիս ենք քշելու այս կեղտոտ իշխանությանը և միասին պատասխանատու երդում ենք տալու»,- ասել է նա ու ավելացրել, որ եթե ճանապարհները փակեն` խոչընդոտելու համար մարդկանց մասնակցությունը երդմնակալության արարողությանը, «պետք է պատասխան տան ժողովրդի դատարանի առաջ»:

Նա նաև ապրիլի 9-ին ողջ հանրապետության տարածքում գործադուլ և դասադուլ է հայտարարել: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կատակել է. «Ապրիլի 9-ին վերջին անգամն է, որ այս վադալասկան կտեսնեք ինձ վրա: Ուզո՞ւմ եք` փողկապով կգամ այդ օրը»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---