6 ապրիլի 2013 - 10:32 AMT
Սիրիացի գրոհայինները առևանգել են իտալացի լրագրողների

Չորս իտալացի լրագրողներ են առևանգվել սիրիացի գրոհայինների կողմից, հայտնել են տեղական ԶԼՄ-ները Իտալիայի ԱԳՆ վրա հղումով:

Նրանք Սիրիա էին ժամանել այնտեղի իրադարձությունների մասին ֆիլմ նկարահանելու նպատակով:

Իտալիայի ԱԳՆ-ն «առավելագույն զգուշության» կոչ է արել առևանգված լրագրողների հանդեպ՝ նշելով, որ նրանց «ֆիզիկական անվտանգությունը բացարձակ գերակայություն է մնում», հայտնում է «Ինտերֆաքսը»: