Լևոն Արոնյան. Այդպիսի խաղով ես արժանի չէի հաղթել հավակնորդների մրցաշարում

Լևոն Արոնյան. Այդպիսի խաղով ես արժանի չէի հաղթել հավակնորդների մրցաշարում

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանն ամփոփել է իր մասնակցության արդյունքները Լոնդոնի հավակնորդների մրցաշարին: «Գլխավորը մրցաշարում առաջին տեղը զբաղեցնելն էր, դա ինձ չհաջողվեց: Ինձ թվում է, պայքարի տեսակետից առանցքային պահեր մրցաշարում շատ եղան: Սակայն, անշուշտ, Պյոտր Սվիդլերին տանուլ տված պարտիան որոշիչ եղավ ինձ համար: Ես սարսափելի խաղացի այդ պարտիայում, և հենց դրանից հետո ես հուսալքվեցի ու շատ դժգոհ էի իմ խաղից»,-Արնոյանի խոսքերն է մեջբերում chess-news.ru-ն:

Արոնյանը տխրել է, որ չի կարողացել վիաճարկել առաջին տեղը, սակայն խոստովանել է, որ այդպիսի խաղով արժանի չէր հաղթանակի. «Ընդհանուր առմամբ ես անհաջող խաղացի: Ճիշտ է, առաջին շրջանում վատ չէ խաղում, բայց դեռ երկրորդ շրջանը կար»:

Գրոսմայստերը նշել է, որ կաշխատի լավագույնս դրսևորել իրեն, որոշ շտկումներ կկատարի, որոնք շատ կարևոր են այս պահին: «Երբեմն ես փոխձում եմ միանգամից շատ բան ընդգրկել: Հավանաբար, պետք է մի փոքր նեղացնել նախապատրաստման շրջանակը և ավելի կարևոր բաների ուշադրություն դարձնել»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---