Քաղաքական ուժերն այսօրվանից պաշտոնապես սկսում են պայքարել երևանցիների ձայների համար

Քաղաքական ուժերն այսօրվանից պաշտոնապես սկսում են պայքարել երևանցիների ձայների համար

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարաշավը: Այսօրվանից սկսած մինչև մայիսի 3-ը ավագանու ընտրություններին առաջադրված ուժերը կմրցեն՝ հնարավորինս շատ ձայներ հավաքելու և մեծամասնություն կազմելու համար:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր էին ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Առաքելություն», Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: ԿԸՀ-ն բոլոր կուսակցություններին գրանցել էր:

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---