Գործարկվել է ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնի նոր կայքը![]() 8 ապրիլի 2013 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Գործարկվել է ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնի`The EU Neighbourhood Info Centre նոր կայքը` www.enpi-info.eu: Այն առաջարկում է Հայաստան-ԵՄ և ԵՄ հարևանության բոլոր 17 երկրների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Կայքում զետեղվում են նաև թարմ նորություններ, այն ունի ԵՄ շրջանակներում առկա առաջարկվող աշխատատեղերի և ԵՄ կողմից առաջարկվող ֆինանսավորման վերաբերյալ բաժիններ, ամբողջական տեղեկատվություն Արևելյան համագործակցության`Eastern Partnership, ինչպես նաև Արևելյան գործընկերների հետ ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, նոր օնլայն փաստաթղթային կենտրոն և նոր ԵՄ Հարևանության գրադարան: Euro-East պորտալի Հայաստանի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով, ներառում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամբողջական փաթեթ` ներառյալ նորություններ, նյութեր և պաշտոնական փաստաթղթեր: Որոշ նյութեր հասանելի են նաև հայերեն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |