Ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների այսօրվա ակցիան![]() PanARMENIAN.Net - Ոստիկանության թույլտվությունից հետո դեպի Բաղրամյան 26 երթի մասնակիցները սկսել են «Ազատ, անկախ, Հա-յաս-տան» վանկարկել, որին անմիջապես անդրադարձել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նկատողություն է արել` հրահանգելով ոստիկաններին երթի մասնակիցներին հորդորել, որ զերծ մնան կոչեր հնչեցնելուց և աղմուկ բարձրացնելուց, քանի որ մարդիկ քնած են, իսկ իրենք խանգարում են։ Նկատողությունից հետո կոչերը դադարել են: Հասնելով Բաղրամյան 26` Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմնակիցները երգել են Հայաստանի օրհներգը, ինչից հետո «Ժառանգության» առաջնորդը բարի գիշեր է մաղթել հավաքվածներին: Նրանց համեմատաբար փոքր մասը վերադառնում է Ազատության հրապարակ: Այստեղ է նշանակված Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների հաջորդ հանդիպումը` ուրբաթ օրը, ժամը 18:00-ին: Ի դեպ քիչ առաջ նախագահական նստավայրում ավարտվել է նաև նախագահի երդմնակալաությանը մասնակցած հյուրերի պատվին պաշտոնական ընթրիքը, և երթևեկությունը Բաղրամյան պողոտայում վերականգնվել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |