Նոյեմբերի 16-ին Երեւանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մեկնարկած Իրանի Մազանդարանի օստանի առաջին մասնագիտացված առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսի հիմնական նպատակը իրանական օստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության եւ գործընկերության ոլորտները ակտիվացնելն ու դիվերսիֆիկացնելն է: Այդ մասին միջոցառման ընթացքում հայտարարել է այդ գավառի նահանգապետ Մուհամադ Ռեզա Սալեին: Անցյալ տարի այդ ուղղությամբ ստորագրվել են իրական համաձայնագրեր, մասնավորապես, Երեւանում կառուցվում է բուսական յուղի արտադրության համատեղ հայ-իրանական ձեռնարկություն: Այս տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Մազանդարան գավառի միջեւ կազմել է 12,7 մլն դոլար: Հայաստանում Իրանի դեսպան Ալի Ռեզա Հաղիղիանի խոսքերով, Իրանը տանում է տնտեսական հարաբերությունների զարգացման եւ տարածաշրջանում կայունության պահպանման քաղաքականություն, եւ Հայաստանը ծանրակշիռ տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այս ցուցահանդեսը կնպաստի երկու երկրների միջեւ գործարար համագործակցության զարգացմանը եւ կապերի ամրապնդմանը տնտեսական եւ քաղաքական ոլորտներում,-նշել է նա: Նոր գործարար կապեր եւ հետագա գործակցության ոլորտներ ստեղծելու նպատակով, նոյեմբերի 16-ին Երեւանում տեղի կունենա գործարար համաժողով, Իրանից 50 գործարարների մասնակցությամբ: Նշենք, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում նախատեսվում է անցկացնել նաեւ իրանական գորգերի ցուցահանդես, որին կներկայացվեն իրանցի արտադրողների բրդյա, մետաքսե եւ գորգերի այլ տարատեսակներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---