Ս.Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Ս.Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին: Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու նպատակով ակտիվ երկխոսություն հաստատելու երկկողմ ձգտումը: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես հետաքրքրված է եղել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ և հանդես է եկել այդ ուղղությամբ գործնական աշխատանքներն առաջ տանելու դիրքերից, հատնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև երեկ ստորագրված հուշագրին՝ Վիկտոր Խրիստենկոն ընդգծել է, որ այդպիսով փոխգործակցության համար կողմերը կազմակերպչական պայմաններ ստեղծեցին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը ՀՀ նախագահին ներկայացրել է հանձնաժողովի և Հայաստանի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---