Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակի խնդրով զբաղվող հանձնաժողով կստեղծվի

Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակի խնդրով զբաղվող հանձնաժողով կստեղծվի

PanARMENIAN.Net - Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանն այցելել է վերոնշյալ շենք:

Նախարարը հանդիպել է շենքի բնակիչների հետ, որոնք մանրամասն ներկայացրել են ոչ միայն շենքի վթարային վիճակը, այլև ջրերի արտահոսքի հետևանքով առաջացած սանհանգույցի, տանիքի, նկուղի հետ կապված խնդիրները:

Խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելու և նշյալ հանրակացարանում բնակվող ընտանիքներին անվտանգ բնակելի տարածքի վերաբերյալ հնարավոր լուծումներ առաջարկելու նպատակով`Ս.Թադևոսյանը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով:

Այս խնդրի վերաբերյալ նախորդ օրը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Դեռևս 2007 թվականի «ՀայՍեյսմՇինի» եզրակացությամբ շենքի վթարայնությունը դասվել է 4-րդ աստիճանի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---