Տեր-Պետրոսյան. Միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը

Տեր-Պետրոսյան. Միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը

PanARMENIAN.Net - ՀԱԿԿ համագումարում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու ՀԱԿ-ը չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը: ՀՀ առաջին նախագահը հայտարարեց. «Սերժ Սարգսյանը մոդայիկ մի հարցադրում է առաջ քաշել՝ միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը»:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք քաղաքական ուժ են և միանում են, աջակցում են միայն քաղաքական գործընթացներին: «Կլինի քաղաքական պրոցես, մենք միշտ այնտեղ ենք: Հետընտրական շրջանում տեսանք ամեն ինչ, բացի՝ քաղաքական պրոցեսից»,- ասաց նա: Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նշեց, որ իրենք «Ժառագության» հետ համագործակցությանն ավագանու ընտրություններում պատրաստ են:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---