Հայկ Դեմոյանը սփյուռքի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի ստացել

Հայկ Դեմոյանը սփյուռքի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի ստացել

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ից հետո հայրենի քաղաքական դաշտում ամենասպասվողն ու քննարկվողը նոր կառավարության կազմն է: Քանի դեռ հայտնի չեն դարձել նոր վարչապետի ու կառավարության անդամների անունները, մամուլում բազմաթիվ վարկածներ են պտտվում: Այս անգամ թերթերը հրապարակում են Սփյուռքի նոր նախարարի անունը: Այսօր միանգամից երկու թերթ` «Ժողովուրդն» ու «168 ժամը» գրել են, որ Սփյուռքի նոր նախարար կնշանակվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայկ Դեմոյանն ասաց, որ նման առաջարկ չի ստացել, և այդ հարցը չի քննարկվել: «Հարցն այնքան անակնկալ է ինձ համար, որ չեմ կարող ասել, որ եթե նման առաջարկ լինի, ինչպես կարձագանքեմ: Իմ ամբողջ ուշք ու միտքն ուղղված է դեպի Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Ավելացնենք, որ «168 ժամ» թերթը գրել է, թե քաղաքական կուլիսներում շարունակվում են նոր կառավարության կազմի վերաբերյալ քննարկումները։ «Դրանց համաձայն՝ նոր կառավարության կազմում չի լինելու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Որպես նրա փոխարինողի հավանական թեկնածու՝ իշխանական շրջանակներում քննարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի անունը: Ուշագրավ է, որ վերջինս ընդգրկված է նաև մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում»,- գրել է թերթը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---