Հայաստանին ազատ ոճի ըմբշամարտում 9 տարի անց ոսկե մեդալ պարգած Դավիթ Սաֆարյանն այժմ գտնվում է Կրասնոդարում և արդեն վերսկսել է մարզումները:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Սաֆարյանն անկեղծացավ, ասելով, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո հետևություն է արել ու տրամադրվել արդեն այս տարվան:
«Ես շատ ուրախ եմ, որ իմ հայրենիքի համար կարողացա ոսկե մեդալ նվաճել: Գիտեմ, որ ազատ ոճի ըմբիշներից վերջին անգամ Եվրոպայի ոսկե մեդալ էր նվաճել Մարտին Բերբերյանը: Սակայն, անկեղծ ասած, զարմացա, որ մենք 9 տարի չեմպիոն չէինք ունեցել»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը:
Ըստ Սաֆարյանի, երբ առաջիկայում կլինի հավաքականի մարզումը, նա կմիանա թիմին:
«Ամենայն հավանականությամբ, հուլիսին կմասնակցեմ համաշխարհային ուսանողական խաղերին, իսկ դրանից հետո արդեն կնախապատրաստվեմ աշխարհի առաջնությանը»: