Վենեսուելայի նախագահի պարտված թեկնածուն չեղյալ է հայտարարել ընդդիմության երթը

Վենեսուելայի նախագահի պարտված թեկնածուն չեղյալ է հայտարարել ընդդիմության երթը

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահի պարտված թեկնածու Էնրիկե Կապրիլեսը չեղյալ է հայտարարել ընդդիմության երթը: Ակտիվիստները մտադիր էին փողոց դուրս գալ որպես բողոքի նշան քվեարկության արդյունքների դեմ, հայտնոմ է Associated Press-ը: Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ թույլ չի տա, որ երթը տեղի ունենա:

Ետընտրական բախումների արդյունքում 7 մարդ է զոհվել:

Կապրիլեսը պահանջել է ձայների վերահաշվարկ, հայտարարելով, որ առանց դրա չի ճանաչի Մադուրոյին որպես նախագահ: ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել դրան, Վաշինգտոնի դիրքորոշումը կիսել են նաև Պանաման ու Պարագվայը:

Ըստ ԿԸՀ Մադուրոն հաղթել է փոքր առավելությամբ՝ նա ստացել է ձայների 50,8 տոկոսը, Կապրիլեսը՝ 49,1 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---