Հայկական գինին, կոնյակն ու պահածոները ներկայացվել են Աթենքում

Հայկական գինին, կոնյակն ու պահածոները ներկայացվել են Աթենքում

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-14-ը Հունահայկական առևտրատնտեսական պալատը մասնակցել է Աթենքի Պերիստերիի ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցած գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված առանձին տաղավարում ներկայացվեցին հայկական գինու, կոնյակի և պահածոների տեսականին, ինչպես նաև Հայաստանի, տնտեսության, ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային նյութեր:

Հայկական տաղավարի այցելուների թվում էին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի անդամները, ինչպես նաև հունահայ համայնքային կառույցների ղեկավարները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---