Երեք հայ մարմնամարզիկներ դուրս են եկել սպորտային ԵԱ եզրափակիչ փուլ

Երեք հայ մարմնամարզիկներ դուրս են եկել սպորտային ԵԱ եզրափակիչ փուլ

PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունը: Հարություն Մերդինյանը նժույգաթափում 15,233 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ:

Արթուր Դավթյանը բազմամարտում 83,165 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ Սերոբ Սողոմոնյանը՝ 18-րդը 81,665 միավորով, երկուսն էլ կշարունակեն ելույթները եզրափակչում:

Դավթյանը կշարունակի պայքարը նաև հենացատկում, որակավորման փուլում նա զբաղեցրել է 6-րդ տեղը: Օղակներով վարժությունում Վահագն Դավթյանը 15,066 միավորով 11-րդն էր և հայտնվել է ռեզերվի ցուցակում:

Առաջնությունը, որին մասնակցում են 168 մարմնամարզիկներ ու 93 մարմնամարզուհիներ, կավարտվի ապրիլի 21-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---