Բրիտանացի փորձագետները կոչ են անում հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում ձեւավորված նոր իրողությունները23 նոյեմբերի 2005 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության եւ զինաթափման խնդիրներով զբաղվող միջազգային ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը` Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS) վերջերս լույս է ընծայել իր հանրահայտ The Military Balance 2005-2006 տարեգրքի նոր համարը:Բրիտանացի փորձագետները, մասնավորապես, նշում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը գերակայում է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կյանքում, թեեւ իրական փոփոխություն չկա կողմերի դիրքորոշումներում: ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս դեռ համարժեք հնարավորություններ չունի նպաստելու հակամարտության վերջնական լուծմանը: Բաքուն հիմնական քաղաքական շեշտը դնում է փախստականների եւ Լեռնային Ղարաբաղի վերահսկած տարածքների խնդրի վրա, որոնք գտնվում են նախկին ԼՂԻՄ վարչական քվազի-սահմաններից դուրս: Միեւնույն ժամանակ, IISS-ի փորձագետները հատուկ ընդգծում են. «Կողմերից ոչ մեկը հաշվի չի առնում այն փաստը, որ իրողությունները այդ վիճելի տարածքներում փոխվել են: Քաղաքական եւ սոցիալական կառուցվածքներն այնտեղ կայացած են եւ հունիսի 19-ին այդ տարածքներում անցկացվել են ընտրություններ»: Ինչ վերաբերում է քաղաքական իրադրությանը Վրաստանում եւ հակամարտ տարածաշրջաններում` Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, ապա բրիտանացի փորձագետները ցուցաբերում են քննադատական մոտեցում վրացական իշխանությունների գործողություններին: «Հնարավոր առավելագույն վտանգ այդ չլուծված հակամարտությունների համատեքստում իրենից ներկայացնում է վրաց կառավարության անկանխատեսելիությունը, որի արդյունավետ սոցիալական եւ տնտեսական քաղաքականություն վարելու անընդունակությունը հանգեցրեց նրա ժողովրդականության անկման»: Տարեգրքի վերլուծական մասը ընդգծում է, որ ինստիտուտի փորձագետների մոտ կայուն մտահոգություն է առաջացել տարածաշրջանի ակտիվ ռազմականացման առնչությամբ (առաջին հերթին Ադրբեջանի եւ Վրաստանի գործողությունների պատճառով) եւ պատրանքներ չկան առկա տարածաշրջանային հակամարտությունների արագ լուծման հեռանկարների առնչությամբ: Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ Հարավային Կովկասի պետությունների զինված ուժերի եւ առկա ռազմական տեխնիկայի վերաբերյալ տարեգրքի քանակական տվյալները լիովին օբյեկտիվ չեն, ըստ երեւույթին, այն պատճառով, որ հեղինակները տվյալներ են բերում` ելնելով հիմնականում պաշտոնական նյութերից: Ադրբեջանը (եւ մասամբ Վրաստանը) թաքցնում են իրենց սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ճշգրիտ տվյալները: Օրինակ, Ադրբեջանի առնչությամբ տարեգրքում տանկերի թվաքանակը արդեն որերորդ տարին նշվում է 220 միավոր (դա, Եվրոպայի սովորական սպառազինությունների պայմանագրով Ադրբեջանին թույլատրված առավելագույն քանակն է), մինչդեռ իրականում նա սպառազինության մեջ ունի առնվազն 500-520 միավոր տանկ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում |