27 մարդ է զոհվել Բաղդադի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

27 մարդ է զոհվել Բաղդադի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

PanARMENIAN.Net - Առնվազն 27 մարդ է զոհվել Բաղդադի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ըստ նախնական տվյալների, պայթյունը սրճարանում մահապարտ է իրականացրել: Փրկարարները փորձել են ողջ մնացածներին հանել փլատակների տակից այն պահին, երբ շենքի տանիքը փլուզվել է: Այս շաբաթ արդեն 30 մարդ էր զոհվել և շուրջ 200 վիրավորվել են: Թեև իրավիճակն Իրաքում կտրուկ սրվել է 2006-2007թթ., երկրում շարունակում են գործել սունիների ծայրահեղական խմբավորումները: Ամեն տարի նրանց գործողությունների արդյունքում զոհվում է միջինը 300 մարդ, գրում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---