22 ապրիլի 2013 - 20:43 AMT
Բաշար Ասադ. Հայերը Սիրիայի հասարակության անբաժան մասն են դարձել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հանդիպել է Լիբանանից ժամանած կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է As-Safire թերթը, ի թիվս այլ հարցերի՝ Ասադն անդրադարձել է նաև ազգային փոքրամասնություններին՝ բարձր գնահատելով Սիրիայի հայերի նվիրվածությունը, ովքեր չեն լքում Սիրիան անգամ նման ճգնաժամի պայմաններում:

Խոսելով Սիրիայի հայ համայնքի մասին, Ասադն ասել է, որ նրանք կարողացել են սերտ կապել հաստատել այն համայնքի հետ, որտեղ ապրում են և դարձել են դրա անբաժան մասը:

Նա հիշել է նաև Լիբանանի հայերի նվիրվածությունը քաղաքացիական պատերազմի տարիներին՝ նշելով, որ հայերը չլքեցին Լիբանանը այնպես, ինչպես մինչ օրս չեն լքում Սիրիան: