Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է տեղի ունեցել Մոսկվայում

Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է տեղի ունեցել Մոսկվայում

PanARMENIAN.Net - Ապրիլի 23–ին Մոսկվայում, գրողների կենտրոնական տանը տեղի ունեցավ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպել էր«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը` Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության հետ համագործակցաբար:

Երեկոյի պաշտոնական մասում ելույթ ունեցան ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ Օլեգ Կուլիկովը (Կոմկուսի խմբակցություն), Վադիմ Դենգինը (ԼԴՊՌխմբակցություն), «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հասարակականգործիչ Էդուարդ Գուլյանը և Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության նախագահ Անդրանիկ Հովսեփյանը:

Նրանք ընդգծեցին ցեղասպանության բացասական ազդեցությունը հայ ժողովրդի զարգացման և մարդկության դեմ հանցագործության կրկնության նախադեպի ստեղծմանհամար, մարդկության կյանքից ցեղասպանության արմատախիլ անելու համար գործած հանցանքի ճանաչման ու զղջման կարևորությունը: Ըստ ելույթ ունեցողների,ցեղասպանության լավագույն պատասխանը և հայ ժողովրդի զարգացման երաշխիքը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունը և հայկական բանակը, իսկ հայ-ռուսականռազմավարական հարաբերությունները նպաստում են տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և խաղաղության ապահովմանը:

Երեկոյի մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ Պետական Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովը: Նրանում մասնավորաբար ասված է. «Այս սգո օրը ձեզեմ դիմում այն ցավի խոր ապրման խոսքերով, որը հնարավոր չէ մոռանալ և որը մինչ օրս արձագանք է գտնում հայ ժողովրդի սրտում:

Դեռևս 1915 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ Եվրոպայի Մեծ Տերությունները Արևմտյան Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության իշխանություններիկողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը բնութագրել են իբրև «հանցագործություն մարդկության դեմ»:

Հետագայում հայերի ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է աշխարհի շատ պետությունների և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից:

ՌԴ Պետական Դուման այդ ողբերգական պատմական փաստի նմատմամբ պատգամավորական կազմի մոտեցումը աներկմտորեն արտահայտել է «1915-1922 թթ.հայերիցեղասպանության դատապարտման մասին» 1995 ապրիլի 14–ի իր Հայտարարությամբ և «Հայերի ցեղասպանության սկզբի 90–ամյակի առթիվ» 2005 թ. ապրիլի 22-իհայտարարությամբ:

Հայերի ցեղասպանության ահավոր ոճրագործությունը արդարորեն արտացոլված է ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերում: Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը եղբայրական հայ ժողովրդին հայտնում եմ ամենախորը ցավակցությունը: Վստահ եմ. չնայած ձեր տաղանդավորժողովրդի կրած ահռելի վնասներին, հայերն ապրելու են անվտանգության մեջ, իսկ Հայաստանը զարգանալու է ակտվ ու բարեկեցիկ կերպով»:

Երեկոն եզրափակվեց գեղարվեստական մասով, ուր հնչեցին Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Շ. Ազնավուրի, Ֆ. Լիստի, Ֆ. Շոպենի, Ս. Ռախմանինովի, Է. Բաղդասարյանի ևԷ. Աբրահամյանի ստեղծագործությունները: Հայ, ռուս և եվրոպացի դասականների գործերը կատարեցին Մ. Հայրապետյանը, Ե. Բիչկովը, Ի. Բոկարևան, Մ. Վարդանյանը, Մ.Մարկինը, Վ. Սերգեևը, Գ. Հայրապետյանը, Ե. Աղաջանյանը և Է. Առաքելյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---