Ուկրաինայում նշել են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը

Ուկրաինայում նշել են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Ուկրաինայում նշել են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Ամենամեծ միջոցառումը տեղի է ունեցել Կիևում: Սգո հանրահավաքներ ու հոգեհանգստի արարողություններ են տեղի ունեցել 14-րդ դարի հայկական եկեղեցում, ինչպես նաև մատուռում, որը գտնվում է այն հողատարածքի վրա, որը իշխանությունները հատկացրել են մայր տաճարի կառուցման համար ՀԱԵ Ուկրաինայի թեմին:

Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, և մեր սերնդի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի մեր ժողովրդի դեմ կատարված ոճիրը իր արժանի գնահատականը ստանա:

Միջոցառումներին մասնակցել են Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները: Հոգեհանգստի արարողություններ են տեղի ունեցել Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում ու մատուռներում, հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---