Հունաստանում ոստիկանությունը ցրել է Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին

Հունաստանում ոստիկանությունը ցրել է Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին

PanARMENIAN.Net - Հունաստանի Թեսսալոնիկի քաղաքում ոստիկանությունը ցրել է Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին, որոնք, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Հայոց ցեղասպանությունն էին ոգեկոչում: Այս մասին հաղորդում է enetenglish հունական պարբերականն ու մանրամասնում, որ հավաքված 250 ցուցարարների դեմ ոստիկանները պղպեղի գազ են կիրառել:

Ցուցարարները հիմնականում Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ են եղել:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանների պատն ու պահանջել հյուպատոսարանին բողոք–նամակ հանձնելու թույլտվություն։

Պարբերականը որպես հիշեցում նկատում է, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկիրների թվում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---