Եգիպտոսի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանությանը

Եգիպտոսի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս և Հելիոպոլսի հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ և կատարվել են հոգեհանգստյան արարողություններ:

Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների, եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների և դեսպանության աշխատակազմի ընկերակցությամբ ծաղկեպսակներ են դրել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին:

Ներկաներն ունկնդրել են Կահիրեի Ազգային Առաջորդարանի «Արաքս» երգչախմբի համերգը` նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Սբ. Թերեզ եկեղեցու սրահում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստա-վավերագրական ֆիլմ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---