Խաղողի մթերման գինը 2013թ. նախորդ տարվանից բարձր կլինի. Armenia Wine-ի կանխատեսումը26 ապրիլի 2013 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Armenia Wine ընկերության կանխատեսմամբ, խաղողի մթերման գինը 2013թ. նախորդ տարվանից բարձր կլինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը: Ըստ նրա, սպիտակ խաղողի տարբեր տեսակների մթերման նվազագույն գինը կլինի 130-140 դրամ 1 կգ դիմաց: Ինչ վերաբերում է «Արենի» տեսակին, որն աճեցնում են գյուղացիները ընկերության փորձագետների հսկողությամբ և որը բարձր որակ ունի, ապա այն կմթերվի 1 կգ 400 դրամով: Միաժամանակ նույն «Արենին», որ գյուղացիներն ինքնուրույն են աճեցնում, կմթերվի 230 դրամով 1 կգ դիմաց: Ընթացիկ տարում Armenia Wine ընկերությունը մտադիր է մոտ 5000 տոննա խաղող մթերել՝ «Արենի», «Հաղթանակ», «Սափերավի», «Ոսկեհատ», «Ռկատիցելի», «Մուսկատ» և այլ տեսակների: Նշված ծավալի 2000 տոննան կօգտագործվի կոնյակի արտադրության համար: Արթուր Հարությունյանը նշեց, որ ընկերությունը կանխիկ է վճարում գյուղացիներին և մտադիր է աշխատել պայմանագրային հիմունքներով, ինչը բխում է ինչպես ընկերության, այնպես էլ գյուղացիների շահերից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |