Մոսկվայում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ սպանվել է Հայաստանի քաղաքացի

PanARMENIAN.Net - Մոսկվայի հարավային շրջանի դատախազությունը քրեական գործ է հարցուել է Հայաստանի քաղաքացու սպանության փաստով: Հանցագործությունը կատարվել է «Բորիսովսկիե պրուդի» փողոցի բնակելի շենքերից մեկում: «Հայաստանի քաղաքացի Լեւ Կարապետյանի մարնի վրա հայտնաբերվել են սուր առարկայով հասցված բազմաթիվ վնասվածքներ: Դիտարկվում են սպանության տարբեր վարկածներ, այդ թվում նաեւ կենցաղային հողի վրա»,-պատմել է դատախազության ներկայացուցիչը: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Կատարվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում սպանվել էր հայաստանցի գործարար Արմեն Եղիազարյանը: Գործարարին գնդակահարել էին Ստրոգինի պողոտայի թիվ 7 տան մուտքի մոտ ժամը 12:30-ին: Պատահարի վայրում միլիցիայի աշխատակիցները հայտանաբերել էին Մակարովի ատրճանակից արձակած 6 պարկուճ: Ոճրագործները հեռացել են սեւ գույնի ԲՄՎ ավտոմեքենայով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---